Թուրքիայում պայթյունի հետևանքով զինվոր է մահացել

Թուրքիայի քրդաբնակ Շըրնաք նահանգում ճանապարհին տեղադրված պայթուցիկ է գործի դրվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Պայթյունի հետևանքով մեկ զինվոր մահացել է, երկու զինվոր և երեք քորուջու (գյուղերի ազգությամբ քուրդ պահապաններ)` վիրավորվել:

Շըրնաքում գործողություններ են տարվում` հայտնաբերելու պայթյունը կազմակերպած անձանց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում