Իրանը ներկայացրել է Համադանում ռուսական ռազմակայանի վիճակը

Իրանը կարող է կրկին տրամադրել Ռուսաստանին իր Համադան բազան` ռուսական ինքնաթիռների կայանման համար, որոնք ներգրավված են Սիրիայում գործողություններ իրականացնելու համար: Այդ մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Հուսեյն Դեղհանը: 

Նա բացատրել է նաև, որ Իրանը կիրականացնի այդ աշխատանքը, եթե իրավիճակը և իրադրությունը Սիրիայում չփոխվի, և անհրաժեշտություն լինի նմանատիպ աջակցություն ցուցաբերել: 

Նշենք նաև, որ դեռևս օգոստոսից ՌԴ-ի ռազմաօդային ուժերը օգտագործել են Իրանի Համադան բազան Սիրիայում ահաբեկչական խմբերին հարվածելու համար:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում