Կոնգրեսում վստահություն չունեն շահերի բախում թույլ չտալու Թրամփի ունակության հարցում

Մի խումբ դեմոկրատ կոնգրեսականներ նամակ են հղել Ներկայացուցիչների պալատի հսկողության եւ պետական բարափոխման կոմիտեի նախագահ հանրապետական Ջեյսոն Չեֆետսի անունով՝ ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի գործարար-կայսրության նկատմամբ հետաքննություն անցկացնելու եւ նրա առեւտրային եւ պետական շահերի բախում թույլ չտալու ունակությունն ստուգելու խնդրանքով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Դուք ունեք կոմիտեի կողմից հետաքննության անցկացում նախաձեռնելու լիազորություններ, եւ մենք ձեզ կոչ ենք անում օգտվել դրանցից: Իր հարկային հայտարարագրերը հրապարակելու՝ Թրամփի մերժումն արդեն երկյուղներ է հարուցել (Թրամփի) հաշվետու լինելու եւ թափանցիկ աշխատելու պատրաստակամության պակասի վերաբերյալ: Ուստի կարեւոր է, որ կոմիտեն ուշադրությամբ քննարկի սույն հարցը մինչեւ նրա նախագահական երդում տալը»,- ասված է նամակի տեքստում:

Մայիսին Թրամփի նախընտրական շտաբի հրապարակած տվյալների համաձայն՝ նրա կարողությունը գնահատվում է ավելի քան 10 միլիարդ դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում