Հրաչյա Ռոստոմյանը աշխատանքային այցով եղել է ԼՂՀ-ում և Սյունիքի մարզում

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն աշխատանքային այցով մեկնել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և ՀՀ Սյունիքի մարզ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատվիրակության կազմում ԼՂՀ և Սյունիք էին մեկնել նաև նախարարության մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության, մարզական կազմակերպությունների և մանկապատանեկան սպորտի քաղաքականության, սպորտի բարձրագույն նվաճումների քաղաքականութան վարչության պետերը, ինչպես նաև երիտասարդական քաղաքականության վարչության ներկայացուցիչները:

Այցի ընթացքում նախարարը հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի և վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ:

Նախարար Ռոստոմյանը ներկայացրել է մասսայական սպորտի և առողջ ապրելակերպի, ինչպես նաև սպորտի բարձրագույն նվաճումների և երիտասարդական քաղաքականության ոլորտներում Հայաստանի Հանրապետությունում իրականացվող ծրագրերը և հայաստանյան փորձի կիրառմամբ դրանք ԼՂՀ-ում իրագործելու համար անհրաժեշտ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցության հնարավոր տարբերակները:

ՀՀ Սյունիքի մարզում նախարարության պատվիրակությունը հանդիպեց մարզի ղեկավարների և սպորտի ոլորտի պատասխանատուների հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում