Լեյլա Յունուսը ԵԽ-ում խոսել է ադրբեջանցի քաղբանտարկյալների մասին

Ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսը Եվրախորհրդարանում Ադրբեջանի վերաբերյալ լսումների ժամանակ ուշադրություն է հրավիրել երկրում մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Այս մասին տեղեկաց նում է ադրբեջանական Contact.az-ը:

Յունուսը Եվրախորհրդարանում ներկայացրել է 160 քաղբանտարկյալների ցուցակը և հորդորել է պատգամավորներն ակտիվ պայքար մղել` նրանց ազատ արձակելու նպատակով:

Լեյլայի ամուսինը` իրավապաշտպան Արիֆ Յունուսը ևս ելույթ է ունեցել Ադրբեջանում իսլամի գործոնի վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում