Հայաստանի արտահանման կառուցվածքում ավելի քան 80 տոկոսը բաժին է ընկնում 4 խումբ ապրանքատեսակների

Հայաստանի արտահանման կառուցվածքում գերակշռում է 4 խումբ ապրանքատեսակ՝ հանքահումքային արտադրանք, պարտրաստի սննդի արտադրանք, թանկարժեք քարեր ու մետաղներ, ոչ թանկարժեք մետաղներ: Ընդհանուր առմամբ, այս 4 ապրանքային խմբերին բաժին է ընկնում Հայաստանի արտահանման ծավալի ավելի քան 80 տոկոսը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրա պարակած տվյալները, ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբերին Հայաստանից արտահանման ծավալները կազմել են 1 մլրդ 453 մլն 687.2 հազար ԱՄՆ դոլար:

Ըստ մասնաբաժնի՝ արտահանման կառուցվածում առաջին տեղում հանքահումքային արտադրանքն է: Արտահանման մեջ նրա մասնաբաժինը կազմել է 26.5 տոկոս: Ընդհանուր առմամբ արտահանվել է 386 մլն 198.2 հազար ԱՄՆ դոլարի հանքահումքային արտադրանք:

Պատրաստի սննդի արտադրանքի մասնաբաժինը արտահանման ծավալներում կազմել է 22.5 տոկոս (329 մլն 456.2 ԱՄՆ դոլար):

Թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի մասնաբաժինը կազմել է շուրջ 20% (287 մլն 724.1 հազար ԱՄՆ դոլար): Այն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 84.9 տոկոսով:

Ոչ թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի մասնաբաժինը կազմել է 12% (176 մլն 966.4 հազար ԱՄՆ դոլար):

Մյուս ապրանքախմբերից յուրաքանչյուրի արտահանման ծավալը չի գերազանցել 80 մլն ԱՄՆ դոլարը:

Ընդհանուր առմամբ, հաշվետու ամիսներին մեր երկրից արտահանվել է 20 խումբ ապրանքատեսակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում