Երեք միլիոնի ոսկյա զարդերի գողությունը բացահայտվել է. կատարողը կալանավորված է

Ոստիկանության Ստեփանավանի բաժնում հոկտեմբերի 30-ին հաղորդում էր ստացվել բնակչի տնից ոսկյա զարդեր գողանալու և 3.000.000 դրամի վնաս պատճառելու մասին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, նոյեմբերի 29-ին նշված գողությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել էր 1985 թ. ծնված Գագիկ Կ.-ն:

Դեկտեմբերի 2-ին Գագիկ Կ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով և Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ նա կալանավորվել է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում