Իրաք ներխուժելիս ԱՄՆ-ի սխալները ԻՊ-ի առաջացման պատճառներից մեկն Էին. Օբամա

Իրաքում ռազմական գործողության իրականացման ընթացքում ԱՄՆ-ի թույլ տված սխալները դարձան «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական կազմակերպության հայտնվելու պատճառներից մեկը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 6-ին այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների ղեկավար Բարաք Օբա ման՝ Ֆլորիդայի նահանգում ելույթ ունենալով ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հենակետում: Նրա ելույթի տեսագրությունը հրապարակված է Սպիտակ տան կայքում:

«Մենք հրաժարվեցինք կրկնել 2003 թվականի ներխուժման որոշ սխալներ, որոնք հենց սկզբից նպաստեցին կազմակերպության ծավալմանը, որը հայտնի դարձավ որպես «Իրաքի եւ Լեւանտի Իսլամական Պետություն (ԻԼԻՊ)»,- նշել է Օբաման:

Միացյալ Նահանգների ղեկավարն ընդգծել է, որ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան արդեն ավելի քան 16 հազար ավիահարվածներ է հասցրել ահաբեկիչներին, իսկ ԻՊ-ն կորցրել է իր վերահսկած տարածքների ավելի քան կեսը: «Վերջին հաշվով, ԻՊ-ի մեջքը կջարդվի»,– հայտարարել է Օբաման: Դրա հետ մեկտեղ նա խոստովանել է, որ Մերձավոր Արեւելքում ծայրահեղականության դեմ պայքարը կարող է ձգձգվել մի քանի սերունդ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում