Օբաման վերացրել է Սիրիայում ԱՄՆ-ի դաշնակիցներին զենքի մատակարարումների արգելքը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման վերացրել է Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում ԱՄՆ-ի դաշնակիցներին զենքի մատակարարումների սահմանափակումները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է դեկտեմբերի 8-ին Սպիտակ տան կայքում հրապարակված հուշագրում:

«Գործողությունները, որոնք ներառում են պաշտպանական ապրանքների եւ ծառայությունների տրամադրում այն արտասահմանյան ուժերին, ոչ կանոնավոր ուժերին, խմբերին կամ առանձին անձանց, որոնք օժանդակում կամ աջակցում են Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում ԱՄՆ-ի ռազմական գործողությանը, կարեւոր նշանակություն ունեն ԱՄՆ-ի ազգային անվտանգության շահերի համար»,- ասված է փաստաթղթում:

Այս որոշումից օգտվելու համար ԱՄՆ-ի պետքարտուղարը եւ պաշտպանության նախարարը պետք է ստանան Կոնգրեսի հավանությունը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում