ԱՄՆ-ը հայտարարել է Մերձավոր Արեւելքին գրեթե 8 մլրդ դոլարի զենքի մատակարարման մասին

Միացյալ Նահագների կառավարությունը մտադիր է Քաթարին, Մարոկկոյին, Արաբական Միացյալ Էմիրություններին (ԱՄԷ) եւ Սաուդյան Արաբիային մատակարարել 7,899 միլիարդ դոլար ընդհանուր գումարի տարատեսակ զենք եւ ռազմական տեխնիկա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 8-ին այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պաշտանության նախարարության կառուցվածքում գործող պրոֆիլային կառավարական գերատեսչությունը:

Սաուդյան Արաբիային ենթադրվում է վաճառել 48 CH-47F Chinook դեսանտային-փոխադրական ուղղաթիռներ եւ դրանց ուղեկցող սարքավորումներ եւ զենք. այս պարտավորագրի արժեքը կազմում է 3,51 միլիարդ դոլար: ԱՄԷ-ին նախատեսվում է մատակարարել 3,5 միլիարդ դոլարի AH-64E Apache հարվածային ուղղաթիռրներ, դրանց շարժիչներ եւ այլ սարքավորումներ: Պլանավորվում է 781 միլիոն դոլարի դիմաց Քաթարին տրամադրել C-17 ռազմափոխադրական ինքնաթիռի 8 շարժիչներ: Վերջապես Մարոկկոյին Պենտագոնը պատրաստվում է 108 միլիոն դոլարով վաճառել 1214 TOW 2A հակատանկային հրթիռներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում