Օլանդն ու Մերկելը հանդես են գալիս Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ժամկետը երկարացնելու օգտին

Օլանդն ու Մերկելը հանդես են գալիս Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ժամկետը երկարացնելու օգտին

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դեկտեմբերի 13-ին հանդես են եկել ՌԴ-ի հետ հարաբերություններում սահմանափակիչ միջոցները երկարացնելու օգտին:Համապատասխան հայտարարությունը նրանք արել են Բեռլինում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:

«Անհրաժեշտ կլինի վերստին երկարաձգել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները, չնայած այն բանին, որ մենք ավելի մեծ առաջընթաց կցանկանայինք Մինսկի համաձայնությունների իրականացման գործում»,-հայտարարել Է Գերմանիայի կանցլերը:

Իր հերթին Օլանդը նշել Է, որ եթե Մինսկի համաձայնությունները չիրագործվեն, «պատժամիջոցները կշարունակվեն», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում