Պուտինն Անվտանգության խորհրդի հետ քննարկել Է Պալմիրայի եւ Հալեպի իրադրությունը

Պուտինն Անվտանգության խորհրդի հետ քննարկել Է Պալմիրայի եւ Հալեպի իրադրությունը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել Է Սիրիայի, մասնավորապես, Պալմիրայի իրադրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Խորհրդակցության մասնակիցները կարծիքներ են փոխանակել Պալմիրայի իրադրության, ինչպես նաեւ Հալեպում սիրիական զորքերի առաջխաղացման շուրջ»,- ասել Է նա:

«Նաեւ քննարկվել Է Ռուսաստանի նախագահի՝ այս շաբաթ Ճապոնիա կատարելիք այցի նախապատրաստման ընթացքը, այդ թվում՝ այն հարցերը, որոնք լինելու են բանակցությունների օրակարգում»,-հավելել Է Պեսկովը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում