Կառավարության նիստում մեկ րոպե լռությամբ հարգեցին Արմեն Երիցյանի հիշատակը

Կառավարության նիստում մեկ րոպե լռությամբ հարգեցին Արմեն Երիցյանի հիշատակը

ՀՀ կառավարության անդամները վարչապետ Կարեն Կարապետյանի առաջարկով նիստը սկսեցին մեկ րոպե լռությամբ՝ հարգելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հիշատակը: «Տեղյակ եք բոլորդ մեր գործընկերոջ վաղաժամ մահվան կապակցությամբ: Առաջարկում ենք մեկ րոպե լռությամբ հարգել նրա հիշատակը»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նիստի մեկնարկին ասաց վարչապետը:

Դեկտեմբերի 13-ին երկարատև հիվանդությունից հետո 55 տարեկանում մահացել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում