Հալեպի արեւելյան շրջաններից զինյալների ու նրանց ընտանիքների անդամների դուրսբերումն ավարտված է

Հալեպի արեւելյան շրջաններից զինյալների ու նրանց ընտանիքների անդամների դուրսբերումն ավարտված է

Հալեպի արեւելյան շրջաններից զինյալների ու նրանց ընտանիքների անդամների դուրսբերման գործողությունն ավարտված է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը հայտնել է Սիրիայի հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը:

«Դուրս են բերվել զինյալների վերահսկողության տակ գտնվող թաղամասերի բոլոր կանայք ու երեխաները»,- ասված է կենտրոնի հաղորդագրության մեջ, որը դեկտեմբերի 16-ին ստացել են «Ինտերֆաքս» գործակալությունում:

Նշվում Է, որ «ռուսական կենտրոնի կողմից Հալեպի սահմաններից դուրս են բերվել 4,5 հազարից ավելի զինյալներ եւ 337 վիրավորներ»:

«Ընդամենը գործողության անցկացման ընթացքում ռուսական կենտրոնի կողմից քաղաքի արեւելյան թաղամասերից դուրս է բերվել ավելի քան 9,5 հազար մարդ: Վերջին ավտոշարասյամբ տարհանվածների խոսքով՝ Հալեպի արեւելյան շրջաններից անցած օրվա ընթացքում հեռացել են բոլոր ցանկացողները»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում