Թուրքիայում PKK-ին աջակցելու հիմնավորմամբ 924 մարդ է ձերբակալվել

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հրապարակել է տվյալներ Ստամբուլում իրականացված ահաբեկչությունից հետո Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ իրականացվող գործողությունների շրջանակում ձերբակալությունների վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական T24.com.tr-ը:

Նախարարության տվյալներով` PKK-ի դեմ երկրի 45 նահանգում իրականացված գործողության ժամանակ խմբավորմանն օգնելու հիմնավորմամբ ձերբակալվել է 924 մարդ:

Ստամբուլի Բեշիքթաշ թաղամասում դեկտեմբերի 10-ին ահաբեկչություն է իրականացվել: Պայթյուններից առաջինն իրականացվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենայով, որում պայթուցիկ է տեղադրված եղել: Երկրորդ պայթյունը մահապարտն իրականացրել է ինքն իրեն պայթեցնելով: Ահաբեկչության հետևանքով զոհվել է 44 մարդ, վիրավորվել` 155 մարդ:

Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է «Քրդստանի ազատության բազեներ»խմբավորումը:Պաշտոնական Անկարան պատասխանատու է հայտարարել Քրդական բանվորական կուսակցությանը (PKK):

Հետևեք մեզ նաև Telegram-ում