ՌԴ-ում տնտեսության վիճակը բարելավվում է. Պուտին

Ռուսաստանի տնտեսության վիճակը բարելավվում է, սակայն անհրաժեշտ է դուրս գալ վստահ աճի ռազմավարության ուղու վրա: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսական գործարար շրջանակների և միավորումների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

«Իրավիճակն իրականում բարելավվում է, չնայած համաշխարհային շուկաներում հայտնի անբարենպաստ իրադարձություններին:Մեզ ձեզ հետ միասին հաջողվեց կայունացնել իրավիճակը տնտեսությունում, սակայն անհրաժեշտ է դուրս գալ նաև վստահ աճի ռազմավարության, և մենք դա ձեզ հետ ևս կարող ենք ապահովվել»,- ասել է Պուտինը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում