Ռուսական պատվիրակությունը քննություն է իրականացնում դեսպան Կառլովի սպանության վայրում

Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործի հետաքննության նպատակով Մոսկվայից Թուրքիա ժամանած պատվիրակությունը սկսել է ուսումնասիրությունները դեպքի վայրում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվականը:

Պատվիրակությունը կազմված է 18 մարդուց, այդ թվում և մեկ դատախազ, արտակարգ իրավիճակների նախարարության, դատաբժշկական և հոգեբանական ծառայությունների ներկայացուցիչներ:

Նախքան դեպքի վայր մեկնելը` պատվիրակության անդամները եղել են Դատաբժշկական փորձաքննությունների բաժնում, որտեղ տարված է Կառլովի դին:

Անկարայում Ժամանակակից արվեստների պատկերասրահում, ուր տեղի էր ունենում «Ռուսաստանը թուրքերի աչքերով» ֆոտոցուցահանդեսի բացումը, դեկտեմբերի 19-ին 22-ամյա թուրք Մևլութ Մերթ Ալթընթաշը թիկունքից կրակել է Թուրքիայում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կառլովի վրա, ով մահացել է: Մարդասպանը վանկարկել է «Ալլահ-ու աքբար» («Աստված մեծ է»), «Հալեպը չենք մոռանա» և այլն։ Նա ևս չեզոքացվել և սպանվել է թուրք իրավապահների կողմից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում