Հաստատվեց ԵՏՄ Մաքսային օրենսգիրքը. ծանր ու դժվար ծնված փաստաթուղթ է. վարչապետ

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի մասին պայմանագրի նախագծին:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը կառավարության նիստում ասաց, որ այս պայմանագիրը գերակայում է մաքսային իրավահարաբերությունները կարգավորող՝ Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող այլ միջազգային պայմանագրերի նկատմամբ, բացառությամբ«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի:

Վարչապետ Կարեն Կարապետյանն արձագանքեց, որ օրենսգիրքը պետք է մաքսիմալ ադապտացնել գործող օրենքներին:

«Ծանր ու դժվար ծնված փաստաթուղթ է: Պետք է մաքսիմալ ադապտացնել մեր գործող օրենքներին»,- ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նյութի աղբյուրը ` http://newsbook.am/?96466&l=am/

Հետևեք մեզ նաև Telegram-ում