Վիրավորված եւ զոհված զինծառայողների ընտանիքների կենցաղային խնդիրների լուծմանը ԱԺ հիմնադրամը կուղղի 1.160.000 դրամ

Վիրավորված զինծառայողներին եւ զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին ՀՀ Ազգային ժողովի կողմից աջակցության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը տեղի է ունեցել դեկտեմբերի 20-ին: Մասնակցել են խորհրդի 5 անդամները՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը, ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Միքայել Մանուկյանը եւ Թեւան Պողոսյանը, ինչպես նաև հիմնադրամի տնօրեն Արսեն Բաբայանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով հիմնադրամի zinvor.org կայքը, օրակարգում ընդգրկված են եղել վիրավորված զինծառայողների եւ զոհված զինծառայողների ընտանիքների անդամների սոցիալական ու կենցաղային խնդիրների լուծմանն ուղղված մի շարք առաջարկներ: Խորհուրդը որոշել է այդ հարցերի լուծման նպատակով համապատասխան քայլեր ձեռնարկել եւ հիմնադրամի ֆոնդից հատկացնել 1.160.000 դրամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում