Բակո Սահակյանն Իշխան Զաքարյանի հետ քննարկել է ՀՀ եւ ԼՂՀ վերահսկիչ պալատների փոխգործակցության հարցեր

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 26-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են ՀՀ եւ ԼՂՀ վերահսկիչ պալատների փոխգործակցությանն առնչվող հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում