Թրամփը ՄԱԿ-ը համեմատել Է ակումբի հետ, որտեղ կարելի Է հաճելի ժամանակ անցկացնել

ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփն ափսոսանք Է հայտնել այն բանի կապակցությամբ, որ Միավորված ազգերի կազմակերպությունն իր ներկայիս տեսքով բնավ չի իրացնում իր մեջ դրված ներուժը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես» -ը, քաղաքական գործիչը դեկտեմբերի 26-ին հայտարարել Է իր Twitter-? ?ւմ:

«ՄԱԿ-ն այնպիսի վիթխարի ներուժ ունի, բայց այժմ այն միայն ակումբ Է, որտեղ մարդիկ կարող են հավաքվել, զրուցել ու լավ ժամանակ անցկացնել: Շատ ցավալի Է» ,- գրել Է նա:

Թրամփն ավելի վաղ Էլ քննադատել Է ՄԱԿ-ի գործունեությունը, մասնավորապես, այն բանից հետո, երբ Անվտանգության խորհուրդը բանաձեւ ընդունեց, որով անօրինական Է ճանաչում հրեական բնակավայրերի կառուցումը պաղեստինյան տարածքներում: Այդ ժամանակ նա կազմակերպությանը մեծ փոփոխություններ խոստացավ իր պաշտոնակալության արարողությունից հետո՝ չճշտելով՝ դրանց բովանդակությունը, հաղորդել Է«Ինտերֆաքս» գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում