AM | RU
USD
EUR
RUB

Բորդյուժայի հայտարարության մեջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն նշելը նախազգուշացում է Ադրբեջանին. քաղաքագետ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայտարարության մեջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն բառն ընդգծելը պատահական չէ: Դա նախազգուշացում է Ադրբեջանին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

«Ադրբեջանին ցույց տալու համար, թե ինչ քայլերի կարող է գնալ կազմակերպությունը, ընդ որում, կազմակերպության որոշ անդամ երկրներ, այդ թվում` Ռուսաստանը, հայտարարության մեջ նշվում է Լեռնային Ղարաբաղ Հանրապետություն բառը: Դա նախազգուշացում է Ադրբեջանին, որ սահմանային նման գործողությունները կարող են ունենալ որոշ իրավական, քաղաքական հետևանքներ»,-ասաց Սերգեյ Մինասյանը:

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած սադրիչ գործողություններին` Սերգեյ Մինասյանը նշեց, որ Ադրբեջանը օգտվում է տոնական շրջանից և փորձում է ցույց տալ, որ սահմանային լարվածությունը շարունակվում է, խաղաղությունը չի պահպանվում, ռազմական սպառնալիքները դեռ կան:

Դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի՝ Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները չեզոքացրել են ադրբեջանական զորքերի նախահարձակ գործողությունները, հակառակորդը հետ է շպրտվել, տալով զոհեր ու վիրավորներ, այդ թվում նաև` մեր մարտական դիրքերի հատվածում:

Ցավոք, մարտական գործողությունների ժամանակ հայկական կողմը ևս կրել է կորուստներ: ՀՀ պետական սահմանի պաշտպանության համար մղված մարտերի ընթացքում զոհվել են ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը:

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր ցավակցությունն է հայտնում զոհվածների հարազատներին:

ՀՀ պաշտպանության նախարարությունը տիրապետում է ադրբեջանական կողմից ՀՀ պետական սահմանի խախտման անհերքելի ապացույցների: Տեղի ունեցած սադրանքի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

Լրահոս
Անկարայում ԱՄՆ դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ «Ավրորա»-ի առաջին դափնեկիրը վստահ է, որ Արցախը միշտ էլ կանգուն է մնալու Արցախցի երեք մարզիկ դարձել է ուշուի Եվրոպայի չեմպիոն ՀՀ-ում անցումային ժամանակահատվածում կապահովվի միջազգային պայմանագրերի իրավական կարգավորումը Օրենսդրական փոփոխություններով հնարավոր կլինի Հայաստանում ստեղծել նոր ռադիոընկերություններ Թուրքիայի Նախագահը համաձայնել է ՀՀ ԱԳ փոխնախարարի տեսակետին, որ ՍԾՏՀ-ն ԼՂ հիմնահարցի քննարկման հարթակ չէ Արսեն Գրիգորյանը նշանակվել է ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Պուտինը պահանջել է արագացնել գերծանր հրթիռի մշակման աշխատանքները ՀՀ ՊՆ-ում քննարկել են զինվորական կարգապահության ամրապնդման և մարտական հերթապահության կազմակերպման աշխատանքները Կառավարության կառուցվածքը փոխվում է. նախարարների թիվը կլինի 18 Ադրբեջանի տնտեսական աճը կհետաձգվի. Moody's միջազգային վիճակագրական գործակալություն Կառավարությունն ԱԺ-ին առաջարկել է մայիսի 30-ին գումարել արտահերթ նիստ Գործադիրը արտահերթ նիստում հավանության է արժանացել կառավարության կառուցվածքի մասին օրենսդրական փաթեթը Լիբանանի Խֆարդեբիան քաղաքում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված խաչ է օծվել Գրոհայինները գնդակոծել են Դամակոսը, Դեյր-էզ-Զորը և Դերաան Համոզված եմ, որ անկախության ձեր սերունդը կկերտի ավելի ուժեղ Հայաստան. Շարմազանով Մեկ տարում 15 հազարով ավելացել է Հայաստանի թանգարանների այցելուների թիվը Արամ Ա կաթողիկոսը վերընտրվելու առթիվ շնորհավորել է Իրանի Նախագահ Հասան Ռուհանիին Ադրբեջանում սոցիալ-տնտեսական իրավիճակի վատացումը նոր է սկսվում. Արմեն Մանվելյան Ռուս օդաչուի մարդասպանը Թուրքիայում դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման Նորվեգական խորհուրդը գնահատել է աշխարհում փախստականների հետ կապված իրադրությունը ՄԻԵԴ-ն Ադրբեջանի կառավարության հետ հաղորդակցություն է սկսել 5 բողոքի վերաբերյալ Հարկադիր կատարողների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու մասին հաղորդում է ստացվել Մեկնարկում է Երիտասարդ հայ կոմպոզիտորների կամերային երաժշտության երրորդ փառատոնը ՍԾՏՀ-ն այն ձևաչափը չէ, որտեղ պետք է քննարկվի ԼՂ խնդիրը. ՀՀ փոխնախարարի արձագանքը Ադրբեջանի ԱԺ նախագահին Մակրոնը մայիսի 29-ին Պուտինի կընդունի Փարիզում Վանաձորում հայ-վրացական համագործակցության հետագա խորացմանը թեմայով քննարկում է անցկացվել Իրանագետը Հայաստանի համար շահեկան է համարում Հասան Ռոուհանիի վերընտրվելը Գերմանացի պատգամավորներն այցելելու են Թուրքիա Ադրբեջանի կողմից պատերազմ հրահրելու դեպքում ռիսկի տակ կհայտնվի այդ երկրի նավթագազային համակարգը. Արմեն Մանվելյան Երուսաղեմի Հայոց Պատրիարքը դիմավորել է ԱՄՆ նախագահ Թրամփին Թրամփը ժամանել է Իսրայել Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 5.7 տոկոսով Արա Բաբլոյանը շնորհավորել է Շառլ Ազնավուրին ծննդյան օրվա առթիվ Արամ Ա կաթողիկոսը ծանոթացել է Վենեսուելայի հայ համայնքի խնդիրներին Աշխատուժի մասնագիտական կրթվածության ցուցանիշով Հայաստանը առաջատար երկրների ցանկում է Լևոն Ալթունյանը կմասնակցի Առողջապահության համաշխարհային ասամբլեայի 70-րդ նիստի աշխատանքներին ՌԴ-ն եւ Թուրքիան հայտարարություն են ստորագրել առեւտրի փոխադարձ սահմանափակումները հանելու մասին ԵԱՏՄ-ի երկրների փոխվարչապետները քննարկել են եվրասիական թվային ինտեգրացման նախագծերը Վերոնիկա Սկվորցովան ընտրվել է Առողջապահության համաշխարհային ասամբլեայի նախագահ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan