Սահմանին իրավիճակը լրիվությամբ գտնվում է հայկական ուժերի զգոն վերահսկողության ներքո. ԼՂՀ ՊՆ

Հունվարի 4-ին և լույս 5-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր ուղղություններով հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում հրաձգային զենքերից արձակել է մոտ 500 կրակոց: Այդ մասին տեղեկացնում են ԼՂՀ ՊՆ լրատվական ծառայությունից։

Ըստ աղբյուրի, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պատասխան գործողությունների չեն դիմել:

«Իրավիճակը լրիվությամբ գտնվում է հայկական ուժերի զգոն վերահսկողության ներքո», -տեղեկացնում են ԼՂՀ ՊՆ լրատվական ծառայությունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում