AM | RU | EN
USD
EUR
RUB

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի փորձել ազդել իր վրա

ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի փորձել ազդեցության ինչ-ինչ լծակներ օգտագործել իր նկատմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հունվարի 11-ին գրել է Twitter միկրոբլոգների սոցիալական ցանցի իր Էջում՝ մեկնաբանելով ավելի վաղ ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվությունն այն մասին, թե ռուսական հատուկ ծառայությունները վարկաբեկիչ նյութեր ունեն իր մասին:

«Ռուսաստանը երբեք չի փորձել ազդեցության ինչ-ինչ լծակներ օգտագործել ինձ վրա: Ես ոչ մի գործ չունեմ Ռուսաստանի հետ՝ ոչ գործարքներ, ոչ փոխառություններ, ոչինչ»,- ասել Է նա:
Նաեւ ԱՄՆ-ի նորընտիր նախագահը հայտարարել է, որ հեշտությամբ հաղթել է ընտրություններում, բայց անազնիվ ընդդիմախոսները փորձում են այդ հաղթանակը նսեմացնել «մտացածին լուրերով»:

Դոնալդ Թրամփը իր մասին «ստահոդ տեղեկատվության»՝ ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունների կողմից թույլ տրված արտահոսքը համարել է իրեն հասցված եւս մեկ հարված՝ իրադրությունը համեմատելով նացիստական Գերմանիայի հետ:

Ավելի վաղ տեղեկացվել է, որ Թրամփը «վհուկների քաղաքական որս» է որակել Միացյալ Նահանգների զանգվածային լրատվամիջոցների հաղորդումներն այն մասին, թե Ռուսաստանի հատուկ ծառայություններն իբր ունեն նյութեր, որոնք վարկաբեկում են անձամբ միլիարդատիրոջը: Միանգամից մի քանի ամերիկյան հրատարակություններ, վկայակոչելով անունները չնշված պաշտոնյաների, հայտնել են, որ անցյալ շաբաթ հետախուզությունը Թրամփին է հանձնել նրա մասին չհաստատված եւ վարկաբեկող նյութեր, որոնք իբր ունի Ռուսաստանը:

Ոչ մի կերպ չհիշատակելով այդ հոդվածները՝ Թրամփը «Թվիթերում» մեծատառերով գրել է. «Մտացածին նորություններ. վհուկների համընդհանուր քաղաքական որս», հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Լրահոս
Թուրքիայում ԻՊ անդամներ են ձերբակալվել Հայաստանի բուհական ողջ համակարգը պետք է դիտարկենք որպես մեծ համալսարան. Լևոն Մկրտչյան Ամանորի գիշերն ահաբեկչություն էր ծրագրված Ստամբուլի Թաքսիմ հրապարակում. ահաբեկիչը ցուցմունք է տվել Ջորջ Բուշ-ավագին տեղափոխել են հիվանդանոց Թրամփը պահանջել Է, որ իր պաշտոնակալությունը բոյկոտողները վերադարձնեն իրենց տոմսերը Կալիֆոռնիայում ցանկանում են դասախոսություն անցկացնել, «ռուսական միջամտություն» թեմայով Արգենտինան վերահաստատել է հայ-արգենտինական կապերի սերտացմանն ուղղված իր պատրաստակամությունը Երևան քաղաքը վստահելի ու կարևոր գործընկեր է ՎԶԵԲ-ի համար. Ֆրանս Վիկերս Արա Այվազյանը նշանակվել է Կոստա Ռիկայում և Կուբայում ՀՀ դեսպան Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսություն ստեղծելու մասին Մովսես Հակոբյանը մասնակցել է Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական կոմիտեի հանդիպմանը Գևորգ Կոստանյանը նշանակվել է ՀՀ Նախագահի խորհրդական Լավրովը և Ավստրիայի ԱԳ նախարարը բանակցություններ են վարում Մոսկվայում Օլանդը եւ Մեյը քննարկել են Brexit-ի թեման Վահան Մարտիրոսյանն ընդունել է բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչներին Ասանժը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցել արտահանձնման հարցի շուրջ Իրանի նախագահը բացառել է միջուկային գործարքի վերանայումը ԱՄՆ պետդեպի խոսնակն անդրադարձել է բլոգեր Լապշինի հարցին ԱՄՆ-ի ԿՀՎ-ն հրապարակել է 13 մլն փաստաթղթերից բաղկացած իր արխիվը Հարավային Կորեայի նախագահի օգնականը խոստովանել է, որ գաղտնի փաստաթղթեր Է փոխանցել նրա ընկերուհուն Փոքր ՀԷԿ-երի համար կսահմանվեն տեխնիկական նոր պահանջներ Ստրասբուրգում քննարկվել է Հայաստան-ԵԽ գործողությունների ծրագիրը Դամասկոսի արվարձանում պայթյունից ութ զոհվածների թվում գեներալ կա. «Ալ Արաբիա» Եղանակի դրական տեղաշարժ. սառը օդի լճացման պատճառ դարձած անտիցիկլոնը թուլանում է ԻՊ զգալի թվով անդամներ մտել են Թուրքիա. Իրաքի դեսպան Օբաման մեղմացրեց Չելսի Մենինգի նկատմամբ կայացված դատավճիռը Մոսկվա-Երևան չվերթի ուղևորն ալկոհոլի ազդեցության տակ սպառնալիքներ է հնչեցրել անձնակազմի հասցեին ԱՄՆ-ի Սենատը Թիլերսոնի թեկնածության շուրջ կքվեարկի հունվարի 23-ին Անտոնիո Տայանին ընտրվեց Եվրախորհրդարանի նախագահ Թրամփը պաշտոնակալության ժամանակ երդում կտա միանգամից երկու Աստվածաշնչերով Թրամփը ժամանել է Վաշինգտոն՝ մասնակցելու օտարերկրացի դիվանագետների ընդունելությանը. Hill ԼՂ հակամարտության վերաբերյալ Լավրովի հայտարարությունը իրականության արձանագրումն է. Թևան Պողոսյան «Ժամանակ». Սեյրան Օհանյանի շուրջ համախմբվածները կհայտարարեն Ծառուկյանին միանալու մտադրության մասին Ադրբեջանը շփման գծի հյուսիսային ուղղությամբ կիրառել է ենթափողային նռնականետ «Հայկական ժամանակ». Ռուբլու փոխարժեքը ներկայումս ամենաբարձրն է անցած 1.5 տարվա ընթացքում «Ժողովուրդ». Աջափնյակի թաղապետարանի ղեկավարությունը որոշել է թաքցնել մի ամբողջ բաժնի աշխատակիցների «Հրապարակ». Ամենազոր Լիսկայի չեզոքացումը շատերի առջև է դռներ բացել «Հրապարակ». Խաշ փարթի՝ հայաստանյան գործարարների մասնակցությամբ «Առավոտ». Ավետիք Իշխանյան. Գագիկ Ծառուկյանն իշխանությունների թույլտվությամբ է վերադառնում «Ժողովուրդ». Արաբկիրում թեժ պայքար է սպասվում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan