AM | RU
USD
EUR
RUB

Լարիսա Ալավերդյանն Ադրբեջանի վայրագությունները քողարկող է որակում ՄԽ համանախագահների վերջին հայտարարությունը

Տավուշի մարզում Ադրբեջանի կողմից դիվերսիոն ներթափանցման փորձի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը միայն կոգևորի Ադրբեջանին վայրագ գործողությունները շարունակելու համար: Հունվարի 12-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանը: « ;Այդպիսի հայտարարությունները միայն քողարկում են այն վայրագությունները, որ իրականացնում է Ադրբեջանը և չեն կարող նպաստել խաղաղության հաստատմանը: Այդպիսի հայտարարությունն անուղղակի մասնակցություն է Ադրբեջանի վայրագություններին»,- նշեց Ալավերդյանը:

Նա հավելեց, որ այստեղ խնդիրը միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մեջ չէ: «Հայկական դիվանագիտությունը ևս պետք է շատ խորքային աշխատանք տանի` ներգրավելով նաև սփյուռքի հայկական կառույցներն ու կազմակերպությունները: Հարկավոր է ակտիվացնել աշխատանքները դիվանագիտական ուղղությամբ»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:

Նրա գնահատմամբ` տարօրինակ է այն հանգամանքը, որ ՄԽ համանախագահներն իրենց վերջին հայտարարության մեջ Հայաստանին կոչ են անում մարդասիրական քայլ անել և հետ տալ ադրբեջանցի դիվերսանտի դիակն այն դեպքում, երբ ապրիլյան պատերազմի օրերին ադրբեջանցիների իրականացրած վայրագ գործողություններին ոչ մի գնահատական չտրվեց, նրանց մարդասիրության կոչեր չուղղվեցին: «Այսպես ստացվում է, որ նրանք միայն մի կողմից են հումանիզմի դրսևորում ակնկալում: Ի՞նչ է ստացվում, որ նրանք Ադրբեջանից հումանիզմ չեն ակնկալում»,- եզրափակեց Ալավերդյանը:

ՀՀ Տավուշի մարզի՝ Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները չեզոքացրել են ադրբեջանական զորքերի նախահարձակ գործողությունները, հակա ռակորդը հետ է շպրտվել, տալով զոհեր ու վիրավորներ, այդ թվում նաև` մեր մարտական դիրքերի հատվածում: Հայկական կողմից զոհվել է երեք զինծառայող:

Դիվերսիոն անհաջող փորձից 12 օր հետո Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել` նշելով, թե Բաքուն և Երևանը շարունակում են մեղադրել միմյանց 2016 թվականի դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ներխուժման փորձի առնչությամբ, որի հետևանքով գրանցվեցին մահ վան դեպքեր: Համանախագահները Հայաստանին կոչ են արել մարդասիրական քայլ դրսևորել և վերադարձնել Հայաստանի տարածքում զոհված ադրբեջանցի դիվերսանտի դին: Նրանք հորդորում են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին խստորեն պահպանել 2016 թվականին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթնաժողովների ընթացքում ստանձնած համաձայնությունը, այդ թվում և հնարավորինս կարճ ժամկետում ԵԱՀԿ հետաքննող մեխանիզմների ստեղծման պարտավորությունը:

Լրահոս
Վարչապետը հանձնարարեց ներկայացնել սնանկացման գործընթացների առողջացման առաջարկություններ Դու արժանի ես, իմ ընկեր. Ջորկաեֆը շնորհավորել է Մխիթարյանին Սպանություն Լոռիում. ձերբակալվել է տուժողի կինը Մխիթարյանը Եվրոպայի լիգայում տարած հաղթանակը նվիրել է բոլոր հայերին Կարեն Բոթոյանը հաստատվեց Գեղարքունիքի մարզպետի պաշտոնում «Հայկական ժամանակ». ԱՄՆ-ն էականորեն նվազեցնում է Հայաստանին տրվող ֆինանսական աջակցությունը «168 Ժամ». ՀՀԿ-ում այսօր քննարկելու է կառավարության թարմացված կազմը «Ժամանակ». Հովհաննես Իգիթյան. ԵՄ-ն ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ դռները բաց են Հայաստանի առջև «Հրապարակ». Տոնոյանը կազատվի «Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի և Կենտրոն ՏՎ-ի լրատվականի տնօրենի պաշտոնից «Փաստ». Գլխավոր դատախազի եկամուտները գերազանցում են 44 միլիոնը «Ժողովուրդ». Նաիրա Կարապետյանը, հնարավոր է, վերադառնա խորհրդարան «Հրապարակ». ՀՌԱՀ անդամների թափուր տեղերի համար մրցույթին դիմելու վերջնաժամկետը մայիսի 29-ն է «Հրապարակ». Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը շրջում է տպավորիչ մեքենայով՝ տպավորիչ համարներով ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 25 Սեւանա լճի մակարդակը բարձրացման նոր նիշ է գրանցում Էրդողանը կրկին առիթը բաց չի թողել Գերմանիային վիրավորելու Հայաստանը և Գերմանիան կզարգացնեն համագործակցությունն աստղաֆիզիկայի ոլորտում Բրիտանական ոստիկանությունը ձերբակալել է Մանչեսթերում ահաբեկչության ենթադրյալ հեղինակի եղբորը Արծվիկ Մինասյան իրատեսական է համարում 4 միլիոն բնակչություն ունենալը ԵԱՏՄ շրջանակներում միասնական արժույթի անցնելու մասին հրապարակումները իրականության հետ որևէ կապ չունեն. ԿԲ ներկայացուցիչ Մաշալյանը Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի 185 ամյակին նվիրված ընթրիքին կընթերցի Բեքչյանի ուղերձը ԵԱՏՀ կոլեգիայի անդամն առաջնային խնդիր է համարում HACCP համակարգերի ներդրումը սննդամթերքի արտադրություններում Պրոբացիոն ծառայության աշխատակիցները փորձարկել են Էլեկտրոնային մոնիթորինգի սարքավորումները Համահայկական բանկը կարող է վերափոխվել Համահայկական ֆոնդի. ԿԲ ներկայացուցիչ Վիգեն Սարգսյանը ՉԺՀ դեսպանի և ռազմական կցորդի հետ քննարկել է փոխգործակցության զարգացման ուղիները ՀՀ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ ՀՀ Նախագահը հանդիպում է ունեցել ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի հետ Մանչեսթրի ողբերգությունից հետո բանակն է ստանձնում բրիտանացիների անվտանգությունը Կարեն Կարապետյանն ընդունել է Իրանի գյուղատնտեսության նախարար Մահմուդ Հոջարիի գլխավորած պատվիրակությանը Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության շուրջ խնդիրը հարթվեց. տեղապահը ձեռնամուխ կլինի ընտրությունների կազմակերպմանը Ֆինանսական միջնորդությունը խորացել է ՀՀ առևտրային բանկերի կողմից տնտեսության վարկավորման ծավալների աճի շնորհիվ Աթեշյանի հրաժարականը նշանակում է պատրիարքական ընտրությունների գործընթացի մեկնարկ. Բագրատ Էստուկյան Բուքինգհեմյան պալատի մոտ պահակախմբերի հերթափոխումը չեղարկվել է ահաբեկչական սպառնալիքի պատճառով Գյուղնախարարի պաշտոնակատարը Նախագահին զեկուցել է ոլորտի բարեփոխումների և իրականացվող ծրագրերի մասին Արամ Աթեշյանը հրաժարական է տվել Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդի պաշտոնից Ղազախստանն ամեն կերպ փորձելու է Ադրբեջանից հետ ստանալ պարտքերը «Ավրորա-2016»-ի դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն եւ «Ավրորա-2017»-ի հավակնորդ Թոմ Քաթենան Գյումրիում են ԱԺ մշտական հանձնաժողովներում ավարտվել են պետբյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումները Վլադիմիր Եվսեեւն առաջարկում է ստեղծել Իրան-Ռուսաստան-Հայաստան եռանկյունի Թուրքիայում գյուլենականների նոր ձերբակալություններ կիրականացվեն
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan