Թուրքիայի գործարաններից մեկում ուժգին պայթյուն է որոտացել

Թուրքիայի գործարաններից մեկում ուժգին պայթյուն է որոտացել

Թուրքիայի Քոջաելի շրջանում գտնվող երկաթագործական գործարանում ուժգին պայթյուն է որոտացել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական haberler.com-ը:

Արտադրամասում որոտացած պայթյունի հետևանքով 1 մարդ զոհվել է, 15 մարդ` վիրավորվել:

Վիրավորները տեղափոխվել են Գեբզե և Դարըջա շրջանների հիվանդանոցներ, նրանց վիճակը գնահատվում է կայուն:

Պայթյունի պատճառները պարզելու համար դեպքի վայրում հետաքննություն է իրականացվում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում