ԵԱՏՀ-ի խորհուրդը մի շարք որոշումներ է ընդունել

ԵԱՏՀ-ի խորհուրդը մի շարք որոշումներ է ընդունել

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը հունվարի 13-ին մի շարք կարեւոր որոշումներ է ընդունել եվրասիական տնտեսական միության ինտեգրացման, արդյունաբերության եւ ագրոարդյունաբերական համալիրի, մաքսային համարգործակցության, Էներգետիկայի, առեւտրի, ինֆորմատիզացիայի, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵԱՏՀ-ի մամուլի ծառայությունից, նիստին մասնակցել են Հայաստանի փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրացման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՌԴ կառավարության առաջին փոխնախագահ Իգոր Շուվալովը, Բելառուսի առաջին փոխվարչապետ Վասիլի Մատուշեւսկին, Ղազախստանի առաջին փոխվարչապետ Ասկար Մամինը, Ղրղզստանի փոխվարչապետ Օլեգ Պանկրատովը, ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, ԵԱՏՀ-ի կոլեգիայի անդամները (նախարարները):

2017 թվականի հունվարի 1-ից ԵԱՏՄ-ում նախագահությունն անցել է Ղրղզստանի Հանրապետությանը: Այդ կապակցությամբ Հանձնաժողովի խորհուրդը գլխավորել է հանրապետության փոխվարչապետ Օլեգ Պանկրատովը, որն այդ պաշտոնում փոխարինել Է Ղազախստանի առաջին փոխվարչապետ Ասկար Մամինին:

2017 թվականին ԵԱՏՄ-ի մարմիններում իր նախագահության շրջանակներում Ղրղզստանի Հանրապետությունը գերակայություններից մեկը համարում է անդամ պետությունների արտադրական ներուժի մեծացումը: Մեզ աճի նոր հիմքեր են հարկավոր, եւ դա, նախեւառաջ, արդյունաբերական համագործակցությունն է, կոոպերացման ուժեղացումը արդյունաբերական բոլոր սեկտորներում՝ համատեղ ձեռնարկությունների ստեղծմամբ: Այսօր ընդունվեցին մի շարք կարեւոր որոշումներ, որոնք վերաբերում են արդյունաբերական կոոպերացման զարգացմանը, եւ մենք վստահ ենք, որ հետագայում այդ որոշումները մեզ թույ լ կտան հասնել իրական նախագծերի, որոնք կարող են ազդակ հաղորդել մեր տնտեսություններին»,-նշել Է ԵԱՏՀ-ի խորհրդի նախագահ Պանկրատովը:

Հանձնաժողովի խորհրդի անդամներին զեկույց Էր ներկայացվել Եվրասիական տնտեսական միությունում տնտեսության ինտեգրացիոն ներուժով օժտված ոլորտների, ինչպես նաեւ դրա օգտագործմանը նպաստող միջոցառումների վերաբերյալ:

Հավանության են արժանացել ագրոարդյունաբերական համալիրի զարգացման համատեղ կանխատեսումների վերաբերյալ Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշումները եւ 2016-2017 թվականների համար գյուղատնտեսական արտադրանքի եւ պարենամթերքի հիմնական տեսակների, միութենական պետություններում գյուղատնտեսական նշանակության մեքենաների ու սարքավորումների համար ներմուծվող բաղադրամասերի անալոգների արտադրության վերաբերյալ ԵԱՏՄ-ի պետությունների առաջարկությունները: Նաեւ հավանության են արժանացել ԵԱՏՄ-ում արտադրվող գյուղատնտեսական մեքենաների եւ սարքավորու մների պահանջարկի բարձրացման եւ արտահանման զարգացման միջոցառումները:

ԵԱՏՀ-ի խորհուրդը հավանություն է տվել Եվրասիական զարգացման բանկի նախագծերի ֆինանսավորման համար կոոպերացիոն համագործակցության փոխշահավետ ուղղությունների ցանկին: ԵԱՏՀ-ի, ԵԱՏՄ-ի անդամ պետությունների եւ ԵԱԶԲ-ի փոխգործակցության նման մեխանիզմի ստեղծումը կնպաստի արդյունաբերական համագործակցության ինտեգրացիոն ներուժի զարգացմանը:

Նիստի ընթացքում պաշտպանություն են ստացել Եվրասիական տնտեսական միության այն փաստաթղթերի նախագծերը, որոնք կոնկրետ միջոցառումներ են նախատեսում գյուղատնտեսության համար մեքենաների ու սարքավորումների արտադրության ոլորտում արդյունաբերական համագործակցության իրականացման ուղղությամբ: Այդ նախագծերի նպատակը պայմանների ստեղծումն է Միությունում գյուղտեխնիկայի համար համալրող մասերի արտադրության կազմակերպման համար, գյուղատնտեսական մեքենաների ու սարքավորումների արտահանման զարգացումը, ինչպես նաեւ ԵԱՏՄ-ի տարածքում արտադրվող գյուղատնտե սական տեխնիկայի ու սարքավորուեների պահանջարկի խթանումը:

ԵԱՏՀ-ի խորհուրդը հավանություն Է տվել գյուղատնտեսության պետական աջակցման բնագավառում ԵԱՏՄ-ի պետությունների կողմից պարտավորությունների խախտման համար վճարման՝ հանձնաժողովի կողմից մշակված կարգին եւ Եվրասիական տնտեսական միությունում արդյունաբերական արտադրանքի շուկայի մոնիթորինգի անցկացման մասին դրույթին:

Խորհրդի անդամները հաստատել են զարգացող երկրներից ներկրվող այն ապրանքների ցանկը, որոնց տարիֆային արտոնություններ են տրամադրվում Եվրասիական տնտեսական միություն ներմուծելիս:

Խորհուրդը հավանություն է տվել եւ ներպետական ընթացակարգերի է ուղարկել ԵԱՏՄ-ի մաքսային տարածքով վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման մասին համաձայնագրի նախագծին:

ԵԱՏՀ-ի խորհրդի նիստի արդյունքներով՝ փոփոխություններ են կատարվել այն ապրանքների ցանկում, որոնց նկատմամբ սահմանված է հատուկ մաքսային ընթացակարգ, ինչպես նաեւ նման ընթացակարգով ապրանքների տեղափոխման պայմանների ցանկում:

ԵԱՏՀ-ի խորհրդի անդամները հաստատել են 2017-2018 թվականների համար Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծմանը, գործունեության ու զարգացման ապահովմանն ուղղված միջոցառումների ծրագրին:

Անդամ պետությունների կառավարություններին առաջարկվել է նախատեսել ֆինանսական միջոցառումներ, որոնք անհրաժեշտ են այդ համակարգի ազգային սեգմենտների ստեղծման, գործունեության ապահովման ու զարգացման, ինչպես նաեւ համապատասխան գործընթացների իրականացման համար: ԵԱՏՀ-ն տարեկան Հանձնաժողովի խորհրդին կտեղեկացնի ինտեգրված համակարգի զարգացման եւ Միության շրջանակներում ընդհանուր գործընթացների իրականացման արդյունքների մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում