«Հայկական ժամանակ». Լեդի Հակոբը ցանկանում է առաջադրվել առաջիկա ընտրություններում

«Հայկական ժամանակ». Լեդի Հակոբը ցանկանում է առաջադրվել առաջիկա ընտրություններում

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում պատգամավորի թեկնածու է ցանկանում առաջադրվել նաև Հակոբ Հակոբյանը՝ ԱԺ նախկին պատգամավոր Լեդի Հակոբը: Վերջինս կընդգրկվի ՀԱԿ-ի համամասնական ցուցակում:

Նա ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի Մալաթիա-Սեբաստիա համայնքում: «Հիշեցնենք, որ ՀԱԿ-ի տարեվերջյան համագումարի ժամանակ Հակոբ Հակոբյանն ընդգրկվեց այդ կուսակցության վարչության կազմում: Այսպիսով, սույն համայնքում թեժ պայքար է սպասվում, հատկապես, որ այնտեղից կրկին կարող է առաջադրվել Սամվել Ալեքսանյանը, որը Հակոբ Հակոբյանի հետ քավոր-սանիկական կապեր ունի: Ի դեպ, վերջերս այդ համայնքում առաջադրվելու հավանականությունը չի բացառել նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Ավանդաբար թեժ ընտրապայքար ունեցող այդ համայնքում կարող են առաջադրվել նաև այլ թեկնածուներ այլ կուսակցություններից կամ դաշինքներից և կրկին ընտրությունները թեժ դարձնեն: Մասնավորապես սույն համայնքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արայիկ Հարությունյանը»,-գրել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում