«Ժողովուրդ». ՕԵԿ-ը այս անգամ ի՞նչ է բաժանել

«Ժողովուրդ». ՕԵԿ-ը այս անգամ ի՞նչ է բաժանել

Արթուր Բաղդասարյանի հիմնած «Հայկական վերածնունդ» կուսակցությունը՝ նախկին ՕԵԿ-ը, փոխել է իր աշխատաոճը: Կուսակցությունը սկսել է ոչ թե մուրաբաներ բաժանել, այլ ալկոհոլային խմիչք, բնական հյութեր: 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ ՀՎԿ-ն իր մարզային կուսակից ընկերներին որպես ամանորյա նվեր բաժանել է ալկոհոլային խմիչք՝ ռոմ և բնական հյութեր: Բնականաբար դրանք բոլորն էլ եղել են Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի գրուպ» ընկերության արտադրանքը: Իսկ ահա «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը որոշ մարզերում իր կուսակից ընկերներին որպես ամանորյա նվեր բաժանել է մեկ պարկ ալյուր ու ձեթ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում