Դինքը շարունակում է ոգեշնչել մեզ բոլորիս. Թուրքիայում Միացյալ Թագավորության դեսպան

Դինքը շարունակում է ոգեշնչել մեզ բոլորիս. Թուրքիայում Միացյալ Թագավորության դեսպան

Թուրքիայում Միացյալ Թագավորության դեսպան Ռիչարդ Մուրը Հրանտ Դինքի սպանության 10-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում:

«Ողբերգական մահվանից 10 տարի անց այսօր մենք հիշում ենք Հրանտ Դինքին: Նա մարդու իրավունքների, խոսքի ազատության և բազմազանության ուժեղ պաշտպան էր: Նա դեռ շարունակում է ոգեշնչել մեզ բոլորիս»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշել է Միացյալ Թագավորության դեսպանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում