Թուրքիայում գյուլենականների գործով զինված ուժերի 95 անդամ է կալանավորվել

Թուրքիայում գյուլենականների գործով զինված ուժերի 95 անդամ է կալանավորվել

Գյուլենականների դեմ իրականացվող հետաքննության շրջանակում Ստամբուլի հանրապետական դատախազությունը որոշում է կայացրել թուրքական զինված ուժերի 95 անդամի կալանավորելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Ավելի վաղ նույն գործի շրջանակում ձերբակալվել էին թուրքական զինված ուժերի 243 անդամ, ովքեր մեղադրվում են գյուլենականների հաղորդակցման գաղտնի ցանցից` ByLock-ից օգտվելու մեջ:

Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունը ավելի վաղ վերծանել էր ByLock հավելվածը, որի օգնությամբ ենթադրվում է, որ գյուլենական շարժման անդամները շփվել են միմյանց հետ: Ըստ թուրքական հետախուզական ծառայության տվյալների` ծրագրի միջոցով հաստատվել է Գյուլենի 53 հազար կողմնակցի ինքնություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում