Չինացի հնագետները վեց հազար տարեկան գերեզմանոց են հայտնաբերել

Չինացի հնագետները վեց հազար տարեկան գերեզմանոց են հայտնաբերել

Չինացի հնագետները Շենսի հյուսիսարեւմտյան նահանգում պեղել են շուրջ վեց հազար տարեկան գերեզմանոց, որտեղ, նրանց գնահատումներով՝ թաղված է ավելի քան երկու հազար մարդ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Սինհուա գործակալությանը: 

Շուրջ 90 հազար քառակուսի մետր ընդհանուր մակերեսով գերեզմանոցը գտնվում է Յանգուանչժայի ավերակների մերձակայքում, որոնք վերաբերում են նեոլիթյան հնագիտական մշակույթների Յանշաո դարաշրջանին, որոնք Չինաստանի տարածքում գոյություն են ունեցել Հուանհե գետի հովտում:

Պեղումների ղեկավար Վան Վեյլինի խոսքով՝ հայտնաբերված գերեզմանոցն ամենամեծն է Յանշաո մշակույթի ժամանակաշրջանի՝ հայտնաբերված գերեզմանոցներից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում