ՀՀ կառավարությունը Սյունիքի մարզի ԱՏԳ-ում ներդրումների ծրագրերով առաջարկներ է ընդունում

ՀՀ կառավարությունը Սյունիքի մարզի ԱՏԳ-ում ներդրումների ծրագրերով առաջարկներ է ընդունում

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը հայտարարություն է հրապարակել՝ հրավիրելով Սյունիքի մարզի ազատ տնտեսական գոտում ներդրումային ծրագրեր ներկայացնել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունվարի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը հույս հայտնեց, որ Սյունիքի մարզի ազատ տնտեսական գոտում կներգրա վվեն բավականին փորձառու և կապեր ունեցող տեղական և տարբեր երկրների կազմակերպությունների ներկայացրած բիզնես ծրագրերը:

«Կփորձենք համադրել հետաքրքրությունները և ընտրել այն ծրագրերը, որոնք առավել նպաստավոր կլինեն և կբավարարեն մեր պետության զարգացման նպատակները: Ուշադրություն կդարձնենք այն մոտեցումներին և աշխատատեղերին, որոնք ներկայացված կլինեն առաջարկներում: Առաջարկներն ունենալուց հետո դրանք կներկայացվեն կառավարությանը և քննարկումներից հետո կստեղծվի ազատ տնտեսական գոտին»,- ասաց փոխնախարարը` հավելելով, որ առաջարկները ներկայացնելու համար նախապես ժամկետ է սահմանվել մինչև 2017թ-ի փետրվարի 10-ը:

Նա նաև հույս հայտնեց, որ մինչև ապրիլ կլինի նաև կառավարության որոշումը և մինչև տարվա վերջ ՀՀ Սյունիքի մարզի ԱՏԳ-ն կգործի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում