Ճապոնիան, Հարավային Կորեան և ԱՄՆ-համատեղ զորավարժություններ են անցկացնում

Ճապոնիան, Հարավային Կորեան և Միացյալ Նահանգները հունվարի 20-22-ին զորավարժություններ կանցկացնեն՝ ԿԺԴՀ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի հնարավոր մեկնարկի կապակցությամբ, հաղորդում է Կիոդո լրատվական գործակալությունը, հղում անելով Սեուլի ռազմական աղբյուրներին :

Զորավարժություններն իրականացվում են՝ destroyer հրթիռներով (ուրո),  Aegis զենքով: Հարավկորեական կողմից, դա՝ «Sejong-Teva»-ն է, ճապոնացիների կողմից՝ «Kirishima»-ն, իսկ ԱՄՆ-ի կողմից՝  «Curtis Wilbur»-ն: Նրանք պետք է հայտնաբերեն, խափանեն Հյուսիսային Կորեայի կողմից՝ միջմայրցամաքային հրթիռի արձակումը:

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը ժողովրդին ուղղված իր ամանորյա ուղերձում, նշել է, որ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների տեխնոլոգիայի զարգացումը իր վերջնական փուլում է, իսկ երկրի արտաքին գործերի նախարարությունը հունվարի 8-ին հայտարարել է, որ մեկնարկը կկատարվի այն ժամկետում, երբ վերջնական որոշում իրականացնի երկրի բարձրագույն ղեկավարությունը:

Միևնույն ժամանակ, Հարավային Կորեայի ռազմական փորձագետները կարծում են, որ իրենց հյուսիսային հարևանը օժտված չե այն հզորությամբ, որ նմանատիպ հզորությամբ հրթիռ արձակի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում