Հիլարի Քլինթոնը հիացմունք է հայտնել Թրամփի դեմ «կանանց երթերի» առթիվ

Հիլարի Քլինթոնը հիացմունք է հայտնել ԱՄՆ-ի նախագահ դոնալդ Թրամփի դեմ «կանանց երթերի» անցկացման վայրից լուսանկարների կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեմոկրատներից նախագահի նախկին թեկնածուն հունվարի 22-ին գրել է Twitter-ում: 

«Կանանց երթի լուսանկարները հիասքանչ են: Հուսով եմ, դրանք մյուսներին նույնքան են ուրախացրել, որքան եւ ինձ»,- հայտարարել է Քլինթոնը:

Թրամփի դեմ երթին, նրա երդմնատվության արարողությունից մեկ օր անց, ավելի քան երկու միլիոն կին է մասնակցել ամբողջ աշխարհում: Ամենախոշոր ակցիաներից մեկը տեղի է ունեցել Վաշինգտոնում, որին մասնակցել են հարյուր հազարավոր մարդիկ, ինչպես նաեւ կինոյի ե երաժշտության ամերիկացի բազմաթիվ աստղեր, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում