«Ժամանակ». ՀԱԿ-ը, հնարավոր է, միանա Ծառուկյան դաշինքին

ՀԱԿ-ը դեռևս շարունակում է դիտարկել առաջիկա ընտրություններին դաշինքով մասնակցելու հնարավորությունը՝ չբացառելով առանձին մասնակցելու հնարավորությունը: Անցյալ շաբաթ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը Խաչատուր Սուքիասյանի միջոցով հանդիպում է խնդրել Ծառուկյանից:

Վերջինս, «Ժամանակ»-ին հասած տեղեկություններով, հրաժարվել է հանդիպել Տեր-Պետրոսյանի հետ: Դրանից հետո քննարկվում է ՀԱԿ-ի՝ առանց Տեր-Պետրոսյանի Ծառուկյան դաշինքին միանալու հնարավորութունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում