Ջեմ Օզդեմիրը կարևորել է Դինքի դերը Թուրքիայում Հայոց ցեղասպանության թեմայի արծարծման հարցում

Տորոնտոյի հայկական համայնքային կենտրոնում շուրջ 600 մարդ է հավաքվել` հիշատակելու պոլսահայ մտավորական, լրագրող Հրանտ Դինքի սպանության 10-րդ տարելիցը: Այս մասին տեղեկացնում է The Armenian Weekly պարբերականը:

Միջոցառման գլխավոր բանախոսներից էր Գերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ, Բունդեսթագի թուրքական ծագում ունեցող պատգամավոր Ջեմ Օզդեմիրը, ով իր ելույթում խոսել է Դինքի քաջության մասին: «Հրանտի շնորհիվ Թուրքիայի հայերը խոսում են Հայոց ցեղասպանության մասին: Հրանտի շնորհիվ թուրքերը, ովքեր երբեք չէին լսել Հայոց ցեղասպանության մասին, խոսում են դրա մասին: Մարդիկ սկսեցին իրենք իրենց հարցնել, թե ինչ են նախկինում սովորել»,- նշել է Օզդեմիրը: Նա խոսել է Հայաստանի և Թուրքիայի միջև հաշտեցման անհրաժեշտությունից և կարևորել թուրքակա ն հասարակության կողմից էթնիկ և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ դրական վերաբերմունքը:

Նա մեջբերել է Բեռլինի մզկիթում մի խմբի հետ ունեցած իր խոսակցությունը, որտեղ ասել էր. «Դուք ունեք երեխաներ, ես ևս ունեմ երեխաներ, մենք ցանկանում ենք, որ մեր երեխաները լինել լավ մարդ և լավ քաղաքացի: Անկախ նրանից, թե ով ենք մենք` քրիստոնյա, հրեա, մուսուլման կամ աթեիստ, դա է մեր ցանկությունը: Երբ խոսում եք ձեր երեխաների հետ, արդյոք չեք խոսում այն մարդկանց մասին, ումից կցանկանայիք, որ ձեր երեխաներն օրինակ վերցնեն: Ես չեմ ասում իմ երեխաներին, որ գնան այն մարդկանց ճանապարհով, ովքեր դավաճանեցին իրենց հարևաններին… Ուստի հարցնում եմ ձեզ` ո՞վ է ա վելի լավ մուսուլման` նա, ով այլ կողմ է նայում, երբ հայերը սպանվում են, թե նա, ով ասում է` «հայերի վրա հարձակվողը հարձակվում է ինձ վրա: Նրանց սպանելով ինձ են սպանում»:

Ներկաների շարքում գտնվող Օնտարիոյի վարչապետ Քեթլին Ուինը շարունակել է Հայոց ցեղասպանության թեմայով ելույթը: «Հայոց ցեղասպանությունից անգամ 100 տարի անց այդ իրադարձությունների սարսափները չեն բթացել: Հիշելով Հրանտ Դինքին՝ մենք նաև հիշում ենք այն հայերին, ովքեր զոհվեցին»,- ասել է Ուինը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում