Աստանայում ներկայացված սիրական ընդդիմությունը հրավիրվել է Մոսկվա

Սիրիական զինված ընդդիմությունը, որը ներկայացված էր Ղազախստանի մայրաքաղաքում կայացած բանակցություններում, հունվարի 27-ին հրավիրվել է Մոսկվա: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել է ընդդիմության պատվիրակությունից մի աղբյուր: «Մենք, ինչպես նաեւ մեր գործընկերները, որոնք ներկայացնում են ընդդիմության քաղաքական մասը, հունվարի 27-ին հրավիրվել ենք Մոսկվա»,- ասել է նա: 

Ավելի վաղ տարածվել է տեղեկատվություն, որի համաձայն՝ ընթացիկ ամսվա վերջին Ռուսաստանի մայրաքաղաք կհրավիրվեն ընդդիմության ներկայացուցիչները: Հանդիպումներում, ինչպես սպասվում է, խնդրո առարկա կլինի միասնական պատվիրակության ստեղծումը Ժնեւի բանակցություններին մասնակցելու համար, որոնք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան նշանակել է հունվարի 27-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում