Հնդկաստանում ՃԵԿ-ի խախտողներին կվերադաստիարակեն հայրենասիրական երաժշտությամբ

Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում առաջարկել են ճանապարհային երթեւեկության կանոնները (ՃԵԿ) խախտողներին վերադաստիարակել հայրենասիրական երաժշտությամբ եւ բոլիվուդյան ֆիլմերից ընտրված երգերով:

Այդ մասին հունվարի 24-ին հայտնել Է Mashable հրատարակությունը:
Տեղի օրենքների համաձայն, առանձին այնպիսի խախտումներից հետո, ինչպիսիք են հարբած վիճակում մեքենա վարելը եւ բեռնատար ավտոմեքենաներով ուղեւորներ տեղափոխելը, անհրաժեշտ Է անցնել վերապատրաստման մեկօրյա դասընթացներ: Այժմ առաջարկել են նրանց ուսուցումն ուղեկցել հայրենասիրական եւ կրոնական երգերով, ինչպես նաեւ դրական հուզական լիցք հաղորդող երաժշտությամբ:

Իրավապահ մարմինների ներկայացուցիչը բացատրել Է, որ այս կերպ առաջարկության հեղինակները հույս ունեն հասնել դասավանդվող նյութի ավելի լավ յուրացման: «Դա արվում Է, որպեսզի ճանապարհային երթեւեկության կանոնները խախտողներն զգան, որ սովորում են, եւ միեւնույն ժամանակ որոշակի բավարարվածություն ստանան»,-նրա խոսքը մեջբերում Է ndtv.com. կայքը:

Այժմ առաջարկությունը քննարկում են քաղաքային իշխանությունները: Սպասվում Է, որ շուտով կհայտարարվի այն աուդիոհամակարգի հայտամրցույթ, որն անհրաժեշտ Է այդ նպատակն իրագործելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում