Նոամ Չոմսկին խիստ մտահոգիչ է համարում իրադրությունը Թուրքիայում

Ամերիկացի հայտնի լեզվաբան, փիլիսոփա Նոամ Չոմսկին մտահոգություն է հայտնել Թուրքիայում ապրիլին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Demokrathaber.net-ը, այս մասին նա խոսել է Արիզոնայի համալսարանում հրավիրված քննարկմանը:

Հանրաքվեի մասին խոսելիս այն «խիստ մտահոգիչ» անվանող Չոմսկին ասել է, որ «Թուրքիայում ազատությունն ու արդարությունը ողբերգական հետընթաց են ապրել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում