Ավստրիայի ոստիկանությունը 11 մարդ է ձերբակալել հակաահաբեկչական գործողության ընթացքում

Ավստրիայի ոստիկանությունը 11 մարդ Է ձերբակալել հակաահաբեկչական գործողության անցկացման արդյունքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունվարի 26-ին հայտնել է Kurier թերթը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների մի աղբյուր: 

Ըստ հրատարակության տվյալների՝ խուզարկություններ են կատարվել Վիեննայի եւ Գրացի մի քանի տասնյակ բնակարաններում: Նշվում է, որ հակաահաբեկչական գործողությունը պլանավորված էր վաղօրոք եւ կապված չէր անցած շաբաթ 17-ամյա դեռահաս Լորենցա Կ-ի ձերբակալության հետ, որն ահաբեկչական գործողություններ էր պլանավորել Վիեննայի մետրոյում:

Հատուկ գործողությանը մասնակցել է իրավապահ մարմինների 800 աշխատակից: Ինչպես գրում է հրատարակությունը, ոստիկանները վաղուց էին հետեւում նախկին Հարավսլավիայից սերվածներին, որոնք փորձում էին արմատական իսլամական խմբավորում կազմակերպել Ավստրիայի տարածքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում