Թուրքիայում ՌԴ դեսպանին սպանած թուրք ոստիկանը միայնակ չի գործել

Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության դեսպան Անդրեյ Կառլովին սպանած թուրք ոստիկան Մևլութ Մերթ Ալթընթաշը հնարավոր է, որ գործել է ոչ միայնակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Անկարայի հանրապետական դատախազության կողմից իրականացված հետաքննությունը պարզել է, որ սպանությունից մոտ 2,5 ժամ հետո ջնջվել են թուրք ոստիկանի բոլոր էլեկտրոնային նամակները: Դատախազությունը գրավոր դիմում է ներկայացրել Google ընկերությանը` պահանջելով իրենց ուղարկել ջնջված հաղորդագրությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում