«Ելք» դաշինքին չհաջողվեց Գլենդելում մարդաշատ հանդիպում անցկացնել

«Ելք» դաշինքի առաջնորդներ Արամ Սարգսյանն ու Էդմոն Մարուքյանն այսօր Գլենդելի Իրանահայության սրահում հանդիպել են տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Չնայած իրենց գնալուց երկու շաբաթ առաջ Լոս Անջելեսում գտնվող «Ելքի» համակիր Արման Բաբաջանյանն ամեն ինչ անում էր, որպեսզի հանդիպումը մարդաշատ անցնի, սակայն Գլենդելից ուղարկված կադրերից պարզ է դառնում, որ մասնակցում է ամենաշատը 100 մարդ, ինչը կես միլիոնանոց գաղութի համար ոչ այնքան բարվոք ցուցանիշ է: Մեզ հասած տեղեկությունների համաձայն, «Ելքը» փորձում է նաև դրամահավաք անել ամերիկահայության շրջանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում