Կայացավ Էջմիածնում ՏԻՄ ընտրություններից առաջ տեղի ունեցած միջադեպի առաջին դատական նիստը

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում հունվարի 30-ին տեղի ունեցավ սեպտեմբերի 16-ին Էջմիածնում կրակոցների և առևանգման գործով առաջին նիստը: «Արմենպրես»- հաղորդմամբ`դատական նիստին ներկա էին 3 ամբաստանյալները՝ Կարեն Արմենակյանը, Արամ Գրիգորյանը, Արսեն Կարապետյանը։ Դատական հաջորդ նիստի օրը դեռ չի հայտարարվել, կողմերը չեն եկել ընդհանուր հայտարարի:

Կարեն Ռաֆիկի Արմենակյանին,Արամ Արագածի Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք մի խումբ անձանց հետ դիտավորությամբ Էջմիածնում առաջադրված նախկին թեկնածու Արթուր Թումանյանի առողջությանը պատճառել են միջին ծանրության վնաս, դիտավորությամբ Ստեփան Աբգարյանի առողջությանը պատճառել են թեթև վնաս և ապօրինի կերպով ձեռք են բերել, պահել ռազմամթերք:

Իսկ Արսեն Սամվելի Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ դիտավորությամբ Արթուր Թումանյանի առողջությանը պատճառել է միջին ծանրության վնաս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում