«Փաստ». Սերժ Սարգսյանի «ձիու քայլը»

«Փաստ»-ը գրել է. «Երեկվանից Հանրապետական կուսակցության վերնախավում իրարանցում է սկսվել: Նրանք, ովքեր հավակնում են հայտնվել կուսակցության համամասնական ցուցակի վերին հորիզոնականներում` հայտնվել են ցայտնոտում:

Երեկ հայտնի է դարձել, որ ՀՀԿ–ի համամասնական ցուցակը կհրապարակվի փաստաթղթերի ընդունման վերջին օրը` փետրվարի 16-ին: Մինչ այդ ոչ մի կուսակցական չի իմանալու ցուցակում իր տեղի մասին:

Սերժ Սարգսյանը, շախմատային լեզվով ասած «ձիու քայլ» է կատարել մի նպատակով. նրանք, ովքեր դժգոհ կլինեն համամասնական ցուցակի իրենց տեղից, վերջին օրը չեն հասցնի լքել կուսակցությունն ու հանգրվանել մեկ այլ դաշինքի ցուցակում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում