Անգելա Մերկելը ժամանել է Թուրքիա

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պաշտոնական հանդիպումներ անցկացնելու նպատակով ժամանել է Թուրքիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Անկարայում Մերկելին նախ կընդունի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ինչից հետո Գերմանիայի կանցլերը կայցելի Թուրքիայի մեջլիս, որը ռմբակոծվել էր ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ:

Ավելի ուշ Մերկելը կհանդիպի Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ, կքննարկվի փախստականների հետ կապված հարցը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում