Սիրիայում ՌԴ դեսպանության ուղղությամբ կրակոցներ են արձակվել

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է Դամասկոսում ՌԴ դեսպանության նկատմամբ կրակոցների հանդեպ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Interfax-ը, կրակը վարվել է Ջոբար թաղամասից:

«Արկերից մեկը պայթել է դեսպանության համալիրի տարածքում, իսկ երկրորդը դեսպանությունից 20 մետր հեռավորության վրա»,- նշված է ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:

Գերատեսչությունում նաև շեշտել են, որ այս հանցագործություն չի կարող անպատիժ մնալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում