Թուրքիայից վերջին յոթ տարվա մեջ առաջին անգամ նախարար է այցելել Իսրայել

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նաբի Ավջըն փետրվարի 7-ին երկօրյա այցով մեկնել է Իսրայել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական T24.com.tr-ը` նշելով, որ սա վերջին 7 տարվա ընթացքում նախարարի մակարդակով առաջին այցն է Թուրքիայից Իսրայել:

Նախարարին Թել Ավիվում դիմավորել է Իսրայելում Թուրքիայի դեսպանը: Այցի շրջանակում Ավջըն հանդիպելու է Իսրայելի զբոսաշրջության նախարարի, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտի թուրք և իսրայելցի ներկայացուցիչների հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում