Թրամփը պատմել է, որ օրը հինգ ժամից պակաս է քնում

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը քնին տրամադրում է 4 – 5 ժամից ոչ ավելի եւ առավոտները հայտնաբերում է իր մասին ամերիկյան զանգվածային լրատվամիջոցների հերթական կեղծիքները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, 70-ամյա Թրամփն այս մասին հայտնել է Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում, որի վերջին դրվագը փետրվարի 7-ին ցուցադրվել է եթերում: 

«Ես աշխատում եմ շատ ու երկար, սովորաբար մինչեւ կեսգիշեր կամ գիշերվա ժամը մեկը: Արթնանում եմ առավոտյան ժամը հինգին»,– պատմել է պետության ղեկավարը: «Ընթերցում եմ թերթերը, հեռուստացույցով դիտում եմ, թե ինչ է տեղի ունենում… Անմիջապես բռնում եմ սուտը»,– շարունակել է Թրամփը, որն ըստ որում բաց չի թողել հնարավորությունը հերթական անգամ գանգատվելու «որոշ հեռուստաալիքների եւ թերթերի չափն անցնող անազնվությունից, որոնք բացահայտ կեղծիքներ են հրապարակում», հատկապես ԱՄՆ-ի նախագահի վերաբերյալ: Թրամփը հերթակ ան անգամ պնդել է, որ ԱՄՆ-ի զագվածային լրատվամիջոցները միտումնավոր «սուտ նորություններ» են հրապարակում իր մասին՝ փորձելով ստվեր նետել նախագահի վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում