Իսրայելի ԱԳՆ-ն հետևում է Լապշինի ճակատագրին

Իսրայելի իշխանություններն աչալրջորեն հետևում են բլոգերի Ալեքսանդր Լապշինի գործին, ով միաժամանակ ՌԴ և Իսրայելի քաղաքացի է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Իսրայելի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էմմանուել Նահշոնը:

«Մենք աչալրջորեն հետևում ենք պարոն Լապշինի գործի զարգացումներին և դիվանագիտական ու հյուպատոսական ուղիներով կապի մեջ ենք բոլոր համապատասխան կողմերի հետ»,- հայտնել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում